Ես ծնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, ունեմ ռուսաստանյան բարձրագույն կրթություն, տևական ժամանակ ռուս թատրոնի և ռուս մամուլի պատմություն եմ կարդացել տարբեր բուհերում: Պաշտում եմ ռուս գրականությունը, ռուսական դասական երաժշտությունը, հմայված եմ նկարիչ պերեդվիժնիկներով, անգամ հոկտեմբերի 4-ին միջազգային գիտաժողովում զեկուցում եմ կարդալու ,,Ռուս դասականները Գյումրու թատրոնում. ավանդույթ և փորձարարություն,, թեմայով՝ անդրադառնալով Օստրովսկուն և Դոստոևսկուն...
Սակայն այս ամենը, անգամ կենսագրությունս անէանում-ոչնչանում է այն խոր ատելության ներկայությամբ, որն արդեն ձևավորվում է իմ մեջ...
Ու հազարերոդ անգամ ունկերիս մեջ հնչում է ռուս մեծ բանաստեղծի ութնյակը.
Прощай, немытая Россия,
Страна рабов, страна господ,
И вы, мундиры голубые,
И ты, послушный им народ.
Быть может, за хребтом Кавказа
Укроюсь от твоих царей,
От их всевидящего глаза,
От их всеслышащих ушей.



