1in.am-ը գրում է.
«7օր» ամսագրի հետ հարցազրույցում Սքարլեթ Յոհանսոնն ասել է, թե ինչպիսի տղամարդկանց է սիրում և ինչու:
Դերասանուհին խոստովանել է, որ ավելի հետաքրքիր են բարդ հարաբերությունները: «Իհարկե, ավելի հեշտ կլիներ, եթե նրանք, ում մենք սիրահարվում ենք, իրենց պահեին այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Այդ մասին կարելի է երազել: Սակայն դա հնարավոր չէ, դա ճիշտ չէ, դա չի աշխատում: Երբեք:
Ժամանակի ընթացքում սովորեցի հասկանալ, որ հենց բարդություններն են հարաբերությունները հետաքրքիր դարձնում, նպաստում դրանց զարգացմանը: Դա կարող է լինել բնավորությունների բարդությունը, դրանց բախումները և հարաբերություններն ինքնին: Մենք միայն շահում ենք, եթե սովորում ենք մեզ ստիպել փոխզիջման գնալ և մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան»,- ասել է Յոհանսոնը:
Դերասանուհին նաև ասել է, որ ժամանակի ընթացքում ավելի խելացի է դարձել և ավելի լավ է հասկանում ինքն իրեն: