Operativ.am-ը գրում է.
Ռուսաստանում ջրհեղեների հետ կապված խնդրիը կրկին բարձրացվել է ռուս պաշտոնյաների շրջանում: Նրանք առաջարկել են երկրում օրենք ընդունել, որով ռուսաստանի բոլոր քաղաքացիները ստիպված կլինեն ապահովագրել իրենց ունեցվածքը բնական աղետներից:
ՌԴ-ի վարչապետ Դմիտրիյ Մեդվեդևը ժամանակ է հատկացրել ՖՆ-ը (ֆինանսների նախարարություն)որպեսզի մինչև հոկտեմբերի 3-ին համապատասխան նախագիծ ներկայացնեն:
Ապահովագրողները հաշվել են , եթե այդ նախագիծը օրինականացվի ապա գումարնային ներդրումները քաղաքացիների կողմից իրենց բնակարանների համար կկազմի 77մլն ռուբլի:
Սա արդեն երրորդ փորձն է ռուսաստանի քաղաքացիներին ստիպել, որ նրանք ապահովագրեն իրնեց ունեցվածքը : Առաջին անգամ այդպիսի առաջարկ հնչեց 2010 թ. ամառային հրդեհներից հետո , իսկ երկրորդը Կռիմում ջրհեղեղների ժամանակ: Այդ ժամանակ ՖՆ հայտարարեց, որ այդ օրենքի ընդունումը անհրնարին է առանց Սահմանադրության և Քաղաքացիական օրենսգրքի փոփոխմամբ:
Այժմ պաշտոնյաները փորձում են ստեղծել մի այնպիսի օրինագիծ, որը չի հակասի օրենքներին: