1in.am-ը գրում է.
Կառավարության նիստի օրակարգում ներառված է օրենքի նախագիծ, որն ուղղված է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդադրված խնայողական ավանդների փոխհատուցման օրենսդրական հիմքերի ապահովմանը:
Պատճառն այն էմ որ 2013թ. ավարտվելու է 2006թ. Պետական բյուջեի մասին օրենքի Հավելված 8-ում սահմանված անապահով ընտանիքներում հաշվառված ավանդատուների ավանդների փոխհատուցումը, բացի դրանից 2014թ. համար սահմանվելու է մինչեւ 1993թ. հունիսի 10-ը նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ավանդադրված խնայողական ավանդների փոխհատուցման նոր կարգ: Այս 2 պատճառներն անհրաժեշտություն են առաջացնում այս խումբ հարաբերությունների կարգավորող օրենսդրական հիմքեր ստեղծել, քանի որ գործող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերը մասնակիորեն են լուծում ավանդների փոխհատուցման խնդիրները:
Ըստ Կառավարության անդամների օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա ավանդների փոխհատուցման գործընթացներում ընդգրկել ավանդատու հանդիսացող բոլոր անձանց` միաժամանակ ապահովելով ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցների` ազատամարտիկների, 60 տարին լրացած ավանդատուների ավանդների փոխհատուցման ստացումն առաջնահերթության կարգով:
Փոխհատուցման նպատակով 2014-2016 թվականների պետական բյուջեներից նախատեսված հատկացումներն ըստ տարիների կազմում են 1.5-ական մլրդ դրամ: