Ոչ թե մեզնից առաջ իշխանությունը ուներ ուրիշ գաղափարախոսություն եւ մենք եկանք, հրաժարվեցինք իրենց գաղափախոսությունից եւ մենք գաղափարախոսությունն ենք դնում, այլ հիմա տեղի է ունենում գաղափարախոսական տրանսֆորմացիա: Իմ պատկերացմամբ՝ այսպիսի մի պատկերացում է եղել, որ ՀՀ-ն մի հենման կետ է ավելի բարձր նպատակների հասնելու համար: Այդ նպատակները, իմ համոզմամբ կապված է պատմական անցյալի հետ: Գաղափարախոսությունը փոխվում է հետեւյալը, որ ՀՀ-ն ինքն է բարձրագույն ազգային նպատակ եւ ՀՀ-ից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել, եւ ՀՀ-ն ինքը ամենաբարձր նպատակն է, հետեւաբար շատ կարեւոր է կենտրոնաննալ ՀՀ գործառութային նշանակության վրա, որն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանիկ ապագան։

Այս գաղափարախոսությունն է միայն Հայաստանին լինելիության շանս տալիս: Մենք այս ամեն ինչին եկել ենք ա. 44 օրյա պատերազմի  պարտության բերումով եւ այս պարտության պատճառների խորքային եւ ոչ խորքային պատճառները: Մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ես երկար եմ մտածել եւ եկել այն եզրահանգման, որ զոհողությունները ոչ թե ոչնչի, այլ Հայաստանի ինքնիշխանության համար են եղել եւ մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել