Ջերմային մշակման ենթարկված մթերքից հրաժարվելն անիմաստ էDoctors.am-ը գրում է.

Ներկայիս պայմաններում հազիվ թե հնարավոր լինի երկար ժամանակ բավարարվել հումակերությամբ: Բանն այն է, որ բանջարեղենի, մրգերի և հացահատիկի որակն էապես նվազել է: Այդ իսկ պատճառով չմշակված բանջարեղենից և մրգերից մեզ համար անհրաժեշտ քանակությամբ սննդարար միացություններ ստանալը գրեթե անհնար է:

Սննդի ջերմային մշակումը, հատկապես երկարատևը, ինչպես հայտնի է, հանգեցնում է սննադարար գոյացությունների կորստին: Այնպես որ, անգամ հումակերության կողմնակից չլինելով՝ պետք է ձգտել ջերմաստիճանի  նվազագույն ազդեցությանը:

Սակայն կարևոր է հիշել, որ պատրաստված սնունդը պետք է անվտանգ լինի: Այն չպետք է գրգռի մարսողական համակարգի լորձաթաղանթը, չպետք է առաջացնի քրոնիկական հիվանդությունների սրացում, պետք է հեշտությանբ մարսվի և չառաջացնի անհանգստություն մարսողական համակարգում: 

Նման խնդիրներ սովորաբար առաջ են գալիս յուղային, ձեթի մեջ տապակված ծանր սննդի ընդունման դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել