1in.am-ը գրում է.

«Կրասնոդար»-ի դեմ խաղից հետո «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսեց Արազ Օզբիլիսի բացակայության մասին:

«Օզբիլիսը չէր խաղում նաև հոգնածության պատճառով: Մենք հաշվի ենք առնում ոչ միայն «Սպարտակ»-ի կազմում անցկացրած խաղերը, այլ նաև հավաքականներում անցկացրածները: Ի դեպ, հավաքականում նա խաղացել է` ընդհանրապես չգիտակցելով, թե որտեղ է գտնվում, ինչի պատճառը թունավորումն է եղել: Նա գրեթե կոմայի մեջ է եղել, չի հիշում, թե ինչպես է երկու խաղ անցկացրել հավաքականում: Իսկ հետո նա 90 րոպե անցկացրեց ԲԿՄԱ-ի դեմ խաղում շատ բարդ խաղադաշտում: Նա դեռ լիովին պատրաստ չէ, ու ժամանակ է պետք, որ Արազը իր լավագույն մարզավիճկը ձեռք բերի»,- ասել է Կարպինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել