Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության դիմաց, բախվել են 35-ամյա Ռոմիկ Գևորգյանի վարած Opel մակնիշի 32 ՍՕ 836 համարանիշի և 39-ամյա Կարեն Հախեյանի վարած Honda մակնիշի 30 ԼՕ 098 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, ովքեր, ըստ տեղեկությունների՝ Opel-ի ուղևորներն են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել