
Նոր տեղեկացա, որ արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանին կալանավորելու հրատապ հարց է քննարկվում դատարանում՝ իբր «ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու» սին, ապօրինի ու անբարոյական մեղադրանքով:
Ուրեմն, էս ապազգային իշխանությունները փոխանակ քրեական հետապնդում սկսեն Ղարիբ Բաբայանի հրապարակած տեսանյութում երևացող ադրբեջանցիների դեմ, որոնք թշնամանք հրահրող ու մեր ազգային արժանապատվությունը վիրավորող երգ են ոռնացել Երևանի հրապարակում, որոշել են եղելությունը ցուցադրող տեսանյութը հրապարակած անձին դատապարտել:
Որպես այդ ադրբեջանական սադրանքից և իրավապահ մարմինների անգործությունից ու ապօրինի գործողություններից վիրավորված արժանապատվություն ունեցող ՀՀ քաղաքացի և այդ ադրբեջանցիների կողմից հրահրված թշնամանքի թիրախ՝ պահանջում եմ ԱԱԾ-ից ու ՔԿ-ից՝ կարճել այդ խայտառակ քրեական գործը Ղարիբ Բաբայանի դեմ և հարուցել նոր քրեական գործ տվյալ տեսանյութում երևացող անձանց դեմ:
Հ.Գ. Թող ոչ ոք հեքիաթներ չպատմի, թե դրանք Իրանի քաղաքացիներ էին կամ տեսանյութը մեկ ամսվա հնության է. այդ երկու հանգամանքներն էլ որևէ կերպ չեն փոխում եղելությունը և իրավական գնահատականը: Ղարիբ Բաբայանը չէր կարող իմանալ և չի հրապարակել Իրանի քաղաքացիության հանգամանքը՝ պարզապես ընդգծելով նրանց ադրբեջանական ծագումը՝ լեզվի հիման վրա: Իսկ տեսանյութն իրականությունն է արտացոլել, որտեղ ճիշտ կլիներ նշել նաև նկարահանման օրը, որը, սակայն, միայն տեղեկատվական բացթողում է, սակայն ոչ երբեք քրեական հետապնդման հիմք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArtakBeglaryan/posts/pfbid0iNxe23B2YxoirYaCwzgA8M4TgbnZeMW4nZmwZjrLj8UvnoeRVDZr9DmiF1JX33dFl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել