Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում «GAZ 53» մակնիշի դիզվառելիք տեղափոխող բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակ խոշորացված համայնքի Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել: 
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 
Վարորդին առաջինն օգնության են հասել «Հյուսիս-հարավ» նոր կառուցվո ճանապարհի այդ հատվածում աշխատանքներ կատարող ճանապարհաշինարարներն ու քաղաքացիները: 
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել