1in.am-ը գրում է.

 

Մեծ Բրիտանիայի բանկի նախկին աշխատակիցը ռեկորդ է սահմանել կույր վարորդների շրջանում: Մայք Նյումանը հաղթահարել է 2010-ին թուրք երգիչ Մեթին Սեթյուրքի կողմից սահմանված ժամում 182 մղոն (293 կմ/ժ) ռեկորդը՝ զարգացնելով ժամում 186 մղոն արագություն (299 կմ/ժ), հաղորդում է BBC-ն:

Այժմ 52-ամյա Նյումանը նախատեսում է կույր վարորդների մեջ ևս մեկ ռեկորդ սահմանել՝ ջրում շարժման արագության ռեկորդ:

Մրցույթին, որը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի Լեսթերշիր կոմսությունում, հետևել են փորձագետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել