1in.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ընկերուհին՝ Ֆրանչեսկա Պասկալեն, հայտարարել է, որ մտադիր է ամուսնանալ քաղաքական գործչի հետ:

«Ես դրան եմ ձգտել: Ես ստիպել եմ նրան սիրահարվել ինձ և նշանվել ինձ հետ: Ես գործնականում ամեն ինչ արել և անում եմ ինքս, իսկ նրան մնում է միայն «այո» ասել»,- ասել է 28-ամյա աղջիկը:

«Միսս Նեապոլ 2002»-ը խոստովանել է, որ ինքը դեռևս 18 տարեկան չկար, երբ որոշեց, որ ցանկանում է Բեռլուսկոնիի հետ լինել: Պասկալեն նաև ասել է, որ անդամագրվել է կուսակցությանը՝ իր սիրելի տղամարդուն մոտ լինելու համար:

Բեռլուսկոնին ու Պասկալեն առաջին անգամ հանդիպել են 2006-ի հոկտեմբերին: Այն ժամանակ աղջիկը Բեռլուսկոնիից հեռախոսահամար էր խնդրել և տվել իրենը, հաղորդում է ITAR-TASS-ը:





 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել