Psymag.am-ը գրում է.

Պարզվում է` երեխաների հակվածությունը ստելուն կարելի է օգտագործել ի օգուտ նրանց  մտավոր կարողությունների զարգացմանը: 

Տորոնտոյի համալսարանի մասնագետները կարծում են, որ ծնողները, ովքեր բռնացնում են իրենց երեխաներին ստելիս, պետք է չխառնվեն իրար, այլ ընդհակառակը… սուտը մանկական տարիքում խոսում է երեխայի ճիշտ զարգացման մասին:
«Հորինելու» կարողությունը ձևավորվում է զարգացման կոնկրետ էտապում: Դրա համար, եթե երեխան ժամանակ առ ժամանակ ճիշտը չի ասում, դա տեղ ունի դիտելու` որպես ինտելեկտուալ զարգացման ապացույց: Թե որքան հնարամտորեն փոքրիկը պատմվածքներ կհորինի, կապված է նրա հիշողության զարգացվածությունից, մտքի սրությունից և հումորի զգացումից: 
Իսկ ահա կանադացի հոգեբանները ուսումնասիրություններ են անցկացրել մինչև 17 տարեկան ստելու հակվածություն ունեցող ավել քան 1000 կամավորների շրջանում: Նրանցից յուրաքանչյուրին խնդրում են անցնել դատարկ մի սենյակ, իսկ հետո կամավորի ետևում որևէ խաղալիք էին դնում ու խնդրում չշրջվել ու չնայել դրան: Հետագայում մեծահասակներին նրանք սկսել են «փչել», որ չեն նայել դրանց, բայց, իրականում, թաքնված տեսախցիկները ֆիքսել էին հակառակը:
Մասնագետներըը հաշվել են, որ 2 տարեկան երեխաների շրջանում ստում են նրանց մոտ 20%-ը: Իսկ ահա արդեն 4 տարեկանում ստել կարողանում են երեխաների 90%-ը: Բայց ամենավիրտուոզ սուտասանները 12 տարեկան երեխաներն են:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել