Operativ.am-ը գրում է.

Ամերիկահայ երգչուհի Շերը, թվում է՝ վերջին ժամանակահատվածում ծայրահեղ Ժամանակաշրջան է անցկացրել: "Sunday Times Magazine"-ին տված հարցազրույցում երգչուհին պատմել է, թե ինչպիսի ջանքերով է ինքն ընդունել աղջկա որոշումն այն մասին, որ նա փոխում է սեռը և հաշտվել դրա հետ:

 Շերի խոսքով՝ ինքը ստիպված է եղել դժվարին ապրումներ ունենալ. «Սկզբում ինձ համար դժվար էր, երբ Չեզը (հենց այդպես է նրա ժառանգորդի անունը) եկավ ու ասաց. «Դա այն է, ինչ ես ուզում եմ»: Ես պատասխանեցի. «Եթե դու մտադրվել ես, ապա դու պետք է դա անես»,- անկեղծորեն խոստովանել է լեգենդար երգչուհին:

 Բայց, նրա խոսքով՝ ամենադժվարը սկսվել է հետագայում, երբ նրա Չեստիտին, նրա աղջիկը սկսել է վերածվել տղամարդու: Իր մայրական փորձը Շերը համարում է «տարօրինակ»: «Դա դժվար էր, բայց այդ մասին ես այդքան էլ շատ չեմ մտածում»,-ասել է նա:

 Հիշեցնենք, դրամատիկ փոփոխություններրը Շերի ընտանիքում սկսվել են 2010 թվականին: Այդ ժամանակ հենց նրա միակ դուստրը վիրահատության միջոցով փոխեց սեռն ու փաստաթղթերը դարձրեց տղամարդու: Շշուկների համաձայն՝ երգչուհու համար դժվար է եղել համակերպվել կատարվածի հետ, որ նա նախընտրել է հեռավորություն պահպանել իր երեխայից: Բայց ժամանակի հետ երգչուհին հաշտվել է անշրջելի իրողությանը և նույնիսկ կատակում է, որ նրա որդին նման է հանգուցյալ հորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել