Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 27-ամյա Արման Տիգրանյանը Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում իր կողմից վարած «BMW X 5» մակնիշի 16 TT 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Հաղթանակ թաղամասի բնակիչ Հակոբ Մարտիրոսյանի վարած «Opel Astra» մակնիշի 35 VԼ 058 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Հ. Մարտիրոսյանն ու նրա ուղևորը՝ անչափահաս մի տղա, տեղափոխվել են հիվանդանոցներ. վարորդը «Մալաթիա» բժշկական կենտրոն, իսկ անչափահաս տղան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-09-25-accident.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել