1in.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայի ճանապարհային ոստիկանությունը տուգանել է «առանց պատշաճ որակավորման» ավտոմեքենա վարելու համար: Ինչպես հաղորդում է Reuters-ը, տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 1400 դոլար:
Ոստիկանները կին վարորդներին տուգանել են այն բանից հետո, երբ ակտիվիստները, որոնք պայքարում են կանանց իրավունքների համար, հայտարարել են հոկտեմբերի 26-ին նշանակված ակցիայի մասին: Ակնկալվում է, որ այդ օրը ավելի քան 5000 կին կնստի մեքենայի ղեկին՝ բողոքելով օրենքի դեմ, որը սահմանափակում է ավտոմեքենա վարելու նրանց իրավունքը:
Սաուդյան Արաբիայում կանանց ավտոմեքենա վարելն արգելող օրենք չկա, սակայն ըստ գործող օրենքի՝ մեքենա կարող է վարել այն անձը, որը վարորդական իրավունք ունի: Իսկ Սաուդյան Արաբիայում կանանց վարորդական իրավունք չեն տրամադրում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_217266.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել