«Աշխարհը պետք է տեսնի և հասկանա, որ ադրբեջանական կողմի ապակառոցողական դիրքորոշման արդյունքում խաղաղ բնակիչ է զոհվում»Panorama.am-ը գրում է.

Նախօրեին որբերգական միջադեպ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում, ինչի հետևանքով զոհվել է Այգեձոր գյուղի 26-ամյա բնակիչ Էդիկ Դալլաքյանը: 

Միջադեպի առնչությամբ panorama.am-ը, մեջբերելով Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանի խոսքերը, ավելի վաղ հաղորդել էր, որ երբ գյուղացիները բժշկի հետ գնացել են վիրավորին օգնություն ցուցաբերելու, ադրբեջանցիները հարևանությամբ գտնվող հենակետից կրակ են բացել, ինչը տևել է 15 րոպե: Այս ամենի հետևանքով հիվանդանոց հասցնելու ճանապարհին Էդիկ Դալլաքյանը արնաքամ է եղել և մահացել:

Միջադեպի առնչությամբ մենք կապ հաստատեցինք ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել