Սպարտակ-Կրասնոդար. Հավաքականի ֆուտբոլիստներից միայն Մովսիսյանն է մեկնարկային կազմումArmsport.am-ը գրում է.

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալելու է «Կրասնոդարին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է տանտերերի մեկնարկային կազմում, իսկ Արազ Օզբիլիսի անունը նշված է «Սպարտակի» պահեստայինների թվում:

«Կրասնոդարում» ընդգրկված Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, նույնպես հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից:

Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 25-ին և կսկսվի Երևանի ժամանակով 18:15-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել