«Ռադիո Հայ» ՍՊԸ-ում կատարվելիք ուսումնասիրության վերաբերյալ
Ընկերությունում նախատեսվում է իրականացնել ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն՝ «ՀՀ-ում ստուգումների կազմկերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված կարգով, որի անցկացման նպատակն ամրագրված է նույն հավելվածի 2-րդ կետով: Ինչ վերաբերում է հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումների (ուսումնասիրությունների) արդյունքների իրացմանը, ապա հայտնում ենք. չափագրման արդյունքներով կազմված արձանագրությունները ժամանակագրական կարգով կարվում և պահվում են տնտեսվարող սուբյեկտի հարկային գործում: Օրենքով սահմանված դեպքերում արձանագրությունների տվյալների կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունների հաշվարկը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների հերթական ստուգման (կամ վերստուգման) ընթացքում: Հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի մոտ տվյալ ֆինանսական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 աշխատանքային օրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1380115419
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել