Опухоль выглядела как прыщ: британка лечила рак умываниями

59-ամյա կինը նկատել էր իր քթի վրա փոքրիկ բշտիկ և շտապել էր այն թաքցնել տոնային քսուքի միջոցով: Նա անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ բշտիկի տակ քաղցկեղ է թաքնված:

«Ես աշխատում են Նորաձևության հարցերով միջազգային դեսպանատանը, այդ պատճառով շատ ուշադիր եմ իմ արտաքինի հանդեպ,- այսպես է սկսում իր պատմությունը Ջոյ Յաֆֆեն,- 2012թ.-ին ես քթիս վրա փոքրիկ բշտիկ նկատեցի: Իհարկե դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկար, բայց իմ աշխատանքը մաքուր մաշկ է պահանջում: Ես սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել մաշկիս մաքրությանը՝ լվացումներ, պիլինգներ, դիմակներ»: 


Ի ուրախություն Ջոյի, նրա ռազմավարությունը տվեց ցանկալի արդյուքներ: Կարմիր բշտիկը անհետացավ մեկ շաբաթից: Բայց կնոջ ուրախությունը վաղաժամ էր: Կես տարուց բշտիկը նորից անհանգստացրեց Ջոյին: Նա կրկին սկսեց դեմքի լվացումների պրոցեդուրաները և այս անգամ էլ հաջողության հասավ:

Դեկտեմբերի կեսերին բրիտանուհուն կրկին անագամ անհանգստացրեց այդ խնդիրը, բայց բշտիկը դարձել էր մի քիչ տարօրինակ:

 «Այդ ժամանակ ես անգամ չէի պատկերացնում, որ այն կարող է այդքան վտանգավոր լինել: Ես ուղղակի որոշեցի խորհրդակցել մասնագետի հետ, որպեսզի իմանամ, թե ինչպես հավիտյան ազատվեմ բշտիկից»,- ասում է Յաֆֆեն:

Մաշկաբանը տեսնելով, որ ինչ-որ բան այն չէ, Ջոյին բիոպսիա նշանակեց: Հետազոտության արդյուքները հաստատեցին մաշկաբանի կասկածները և ապշեցրեցին նրա հիվանդին: Ջոյին մոտ ախտորոշել էին հարթահյուսվածքային քաղցկեղ՝ չարորակ ուռուցք, որը զարգանում էր էպիդերմիսից:

«Քաղցկեղի մասին լուրն իմ համար իրական հարված դարձավ: Քանի որ ուռուցքը բշտիկի տեսք ուներ,- ասում է Յաֆֆեն,- Ես խուսափում էի արևից երկար տարիների ընթացքում, քանի որ երիտասարդ ժամանակ այրվածք էի ստացել: Այդ ժամանակներից ի վեր ես միշտ արևապաշտպան միջոցներ էի օգտագործում, սակայն մաշկի վաղեմի վնսավածքն ունեցավ իր հետևանքները»:

 

Ջոյ Յաֆֆեն վիրահատությունից հետո

 Բարեբախտաբար, վիրահատությունը լավ անցավ և մի քանի ամիս անց 59-ամյա կնոջ քթի վրայի սպին անգամ չէր էլ երևում:  

«Ամեն ինչ հաջող ավարտվեց և հիմա ես հաճախակի այցելում եմ մասնագետի պլանային հետազոտությունների համար,- մեջբերում է Ջոյը Daily Mail պարբերականի համար,- Ես ցանկանում են դիմել բոլոր մարդկանց և կոչ անել չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմեք բժշկի, եթե Ձեր մարմնի վրա ինչ-որ տարօրինակ գոյացություն կնկատեք: Հավատացեք, ավելի լավ է ժամանակին ապահովագրված լինեք»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել