Operativ.am-ը գրում է.
Համացանցում հայտնվել է սկանդալային լուսանկար կապված մկան հետ: Դա սովորական նկար չէ. նրանում պատկերված է խաչված առնետ: Պաղեստինցին դաժան հաշվեհարդար է տեսել առնետի հետ, ով կերել է իր աշխատավարձը: Այս մասին հայտնում է “Huffington Post”-ը: Առնետը կերել է պաղեստինցու 170 դոլարի չափով աշխատավարձը: Լուսանկարը տեղադրվել էր Facebook սոցիալական ցանցում:
Սոցիալական ցանցի օգտատերերը սպասվածի պես արագ արձագանքել են: Շատերը մեղադրել տղամարդուն դաժանության մեջ, իսկ ոմանք էլ պարզապես գտնում են, որ այդպիսով հարցին լուծում չի տրվի: Այս կապակցությամբ կան մի շարք նկատառումներ. Առաջին. Այս նկարը սոցիալական ցանցում հայտնվել էր 1 ամիս առաջ: Երկրորդ, որ պաղեստինցին այժմ ֆինանսական խնդիրներ ունի:
Բացի այս դեպքից այլ դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ էլի դրսևորվել է: 2011 թվականին երկու գերմանացի աղջիկներ դատապարտվեցին առնետներին կրունկով կոշիկներով հարվածելու, իսկ հետո տեսանյութը համացանցում տարածելու մեջ: