Deep Dish Pizza Crust  

Ես Ֆեյբուքով կարճ հարցումներ անցկացրի, որպեսզի պարզեմ, թե մարդիկ ավելի շատ կծու թե քաղցր ուտեստներն են նախընտրում: Ի զարմանս ինձ, պատասխանողների մեծ մասը նախընտրում էին կծուն: Այդ պատճառով էլ ես որրոշեցի ներկայացնել կծու ճաշատեսակի բաղադրատոմս, որը պատրաստվում է խորը թավայի մեջ:

Deep Dish Pizza | Minimalist BakerԽորը թավայում պատրաստվող կարկանդակների մեծ մասը յուղալի են, դրանց խմորը դժվար է պատրաստել, իսկ ես ոչ ժամանակ, ոչ հավես, ոչ էլ ցանկություն ունեմ այդպիսի բարդ բաղադրատոմսերով ճաշատեսակներ պատրաստել:

Այդ իսկ պատճառով ես ձեզ հասարակ խմորով պիցցայի իմ սիրած բաղադրատոմսը: Ես գրեթե ամեն շաբաթ այս բաղադրատոմսով պիցցա եմ պատրաստում: Նույնը խորհուրդ կտամ նաև ձեզ:   

Easy Deep Dish Pizza | Minimalist Baker Easy Deep Dish Pizza with Roasted Veggies | minimalistbaker.com 

Հենց որ խորը թավայում պատրաստվող (Չիկագոյի եղանակով պատրաստվող) պիցցայի ամենբարդ մասը հաղթահարեք, ամեն ինչ շատ հեշտ կլինի, իսկ ամենաբարդը խմորի պատրաստումն է: Վերցրե՛ք կլոր կաթսա և այն պատե՛ք ձիթապտղի յուղով: Լցրեք այնտեղ խմորը և սկսեք տարածել այն: Հարկավոր է, որ  խմորի եզրերը առնվազն 2.5 սմ. բարձրություն ունենան: Խմորի շերտին կարող եք ավելացնել պանիր, այլ բաղադրատարրեր ըստ ձեր ճաշակի և շատ սոուս: Դրեք այն փուռը և հաշված րոպեների ընթացքում պիցցան պատրաստ կլինի: 

45 Minute Deep Dish Veggie Pizza! MinimalistBaker.com 

Այս կարկանդակն այնքան համեղ էր: Չնայած, որ այս պիցցայի մեջ կարագ չէր օգտագործվել, պանրի, սոուսի և տապակած բանջարեղենի շնորհիվ այն հիանալի համ ուներ: Դրա արտաքին մասը շատ խրթխրթան էր, իսկ ներսի մասը մի փոքր խմորային: Ես չկարողացա ճաշակել  ողջ պիցցան, քանզի երկու կտորից հետո արդեն կուշտ էի: Չիկագոյի եղանակով պատրաստված պիցցան բավականին սննդարար է: 

 

45 Minute Veggie Deep Dish Pizza Deep Dish Roasted Veggie Pizza! MinimalistBaker.com 

Եթե խմորի շերտը նախօրոք պատրաստ լինի կամ եթե խանութից պիցցայի որակյալ շերտ գնեք, այս կարկանդակի պատրաստման համար կպահանջվի ընդամնեը 45 րոպե: Սա բավականին հասարակ և առողջ սննդատեսակ է, որի պատրաստման համար հարկավոր են ընդամենը մի քանի հիմնական բաղադրատարրեր: 

45-Minute-Deep-Dish-Pizza Deep Dish Pizza! Minimalist Baker


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել