Ի՞նչ է ՆԼԾ -ն ՆԼԾ հապավման հետևում, որը նշանակում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորում, թաքնված է մարդկային հարաբերությունների միանգամայն նոր, հեղափոխական մոտեցում: Ոմանք անվանում են այն «անձի կատարելագործման արվեստ և գիտություն» կամ «սուբյեկտիվ զգացմունքների ուսումնասիրություն»: ՆԼԾ -ն առաջարկում է մարդկանց հետ հաղորդակցվելու արդյունավետ և փորձված միջոցներ, վարքագիծն ու մտածողությունը փոխելու գործնական հնարավորություններ:

Միլիոնավոր մարդիկ արդեն օգտագործել են դրա հասարակ սկզբունքներն ու մեթոդները և նրա օգնությամբ կատարելագործել շրջապատի հետ փոխհարաբերությունները, մեծացրել վստահությունը իրենց ուժերի նկատմամբ, հասել հաջողության իրենց կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում:
Սովորել ՆԼԾ-ն և օգտագործել դրա հաստատուն արդյունքերը կարող է մեզանից յուրաքանչյուրը: Ստացած գիտելիքները կարելի է օգտագործել աշխատանքում, տանը, կյանքի բոլոր բնագավառներում (ՆԼԾ -ն բարձր արդյունավետություն է ցույց տվել հոգեթերապիայում, մանկավարժության մեջ, քաղաքականության մեջ, բիզնեսում, մենեջմենտում, գովազդում): 

Բավական է գործնականում սկսել կիրառել նկարագրված միջոցները, և ձեր կյանքում անմիջապես կնկատեք փոփոխություններ: ՆԼԾ -ն սովորելու ընթացքում հանձնարարությունների մեծ մասը կարելի է կատարել ամենօրյա կյանքում, այնպես որ պրակտիկայի համար ձեզանից հատուկ ժամանակ չի պահանջվի, իսկ արդյունքները սովորաբար երևում են արդեն առաջին օրերին:

Ի՞նչ կարող է ձեզ տալ ՆԼԾ-ն

ՆԼԾ-ն օգնում է արագ և իրապես հասնել ձեր նպատակներին: Այլ խոսքով` նրա օգնությամբ կարելի է հասնել ցանկալիին, նույնիսկ ավելին` շատ բան իմանալ, դառնալ այնպիսին, ինչպիսին ուզում ես: ՆԼԾ-ի հաղորդակցման արդյունավետ միջոցները թույլ են տալիս արագ հասնելու շրջապատողների հետ փոխըմբռմանը: Այս դեպքում ակտիվացվում են այն մտավոր ընդունակությունները («նեյրո»), որոնց գոյության մասին նույնիսկ չեք էլ ենթադրել: Բացի այդ, ՆԼԾ -ն օգնում է միանգանայն բացառիկ կերպով օգտագործել լեզուն («լինգվիստիկ») նպատակներին հասնելու համար: Վերջապես դրա շնորհիվ կարելի է սովորել ղեկավարել մտավոր ընդունակությունները, հոգեկանը, ցանկալի արդյունքներին համապատասխանեցնել սեփական համոզմունքները և արժեքները («ծրագրավորում»):

Շարունակությունն՝ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել