1in.am-ը գրում է.
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը երկրի գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հետազոտությունների խորհրդից պատվիրել է հետախուզական անօդաչու թռչող սարքեր: Ինչպես գրում է Zaman թերթը, հետախուզությունը ցանկանում է ստանալ ոչ թե պարզապես թեթև սարք, այլ այնպիսին, ինչպիսին է ամերիկյան Black Hawk-ը:
140 մլն դոլար արժեքով Black Hawk-ը ռազմավարական անօդաչու թռչող սարք է, որը կարող է 30 ժամվա ընթացքում մեխանիկորեն պարեկել տարածքում 20 կմ բարձրությունից: Սարքում տեղադրված են ռադիոտեղորոշիչ, լուսանկարահանման և տեսանկարահանման համակարգեր: Կենտրոնն արդեն սկսել է ինժեներներ փնտրել անօդաչու սարքի արտադրության համար և կապեր հաստատել որոշ ամերիկյան արտադրողների հետ, ովքեր նման սարքերի ստեղծման փորձ ունեն:
Թերթը նշում է, որ դեռևս հայտնի չէ՝ դրանք կօգտագործվեն երկրո՞ւմ, թե՞ երկրի սահմաններից դուրս: Ներկայում երկիրն անհրաժեշտ տվյալներ է ստանում արբանյակների և Իսրայելից գնված թեթև Heron սարքերի միջոցով: