Փնտրում ես կյանքիդ տղամարդու՞ն. կարևոր մանրուքներ, որ պետք կգանԵրևի նկատել եք, որ մի բնակարանում մարդիկ ապրում են ուրախ-զվարթ, ամուսնանում են, առողջ երեխաներ ունենում, ընտանիքի անդամների միջև սեր է ու համերաշխություն: Իսկ ընդամենը մի պատ այն կողմ` հարևանների մոտ, ամեն ինչ հակառակն է. ամուսնալուծություն, վեճուկռիվ, միայնություն… Ինչու՞ է այդպես:

Փնտրում ես կյանքիդ տղամարդու՞ն. կարևոր մանրուքներ, որ պետք կգան

Սիրո տարածքի ստեղծումը

Հին չինական ֆեն-շույ գիտությունը սովորեցնում է, թե ինչպես պետք է դասավորել շրջակա տարածքը: Ուզու՞մ եք նոր սեր գտնել, հանդիպել ձեր փեսացուին, ստեղծել երջանիկ ընտանիք, և որ ամենակարևորն է, ներդաշնակ տարածք ստեղծել, մենակյացի բնակարանը վերածել սիրո բնի: Այդ ամենը կարող եք արարել սեփական ձեռքերով: Նախ ուշադիր ձեր շուրջը նայեք: Եթե մենակ եք ապրում, հավանաբար ձեր տանը ամեն ինչ նախատեսված է միայն մեկ մարդու համար: Եթե այո, ուրեմն շտապեք գործի անցնել: 

Հիշեք, որ մինչև ձկնիկներ գնել, դուք ակվարիում ու կեր եք գնում... Այսինքն, նախօրոք պատրաստվում եք նոր բնակչի հայտնվելուն` նրա համար նախատեսված տարածք պատրաստելով: Ճիշտ այդպես էլ պետք է վարվեք, եթե երազում եք, որ ձեր տանը տղամարդ հայտնվի. բնակարանը վերակահավորեք երկուսի համար: Այդպես դուք կտրամադրվեք կյանքի ուղեկցի հայտնվելուն և ցույց կտաք Բարձրագույն ուժերին, որ պատրաստ եք ընդունելելու նրանց նվերը:

Գնեք տղամարդու խալաթ, հողաթափեր, սափրվելու պարագաներ և այդ ամենը կոկիկ դասավորեք իրենց համար նախատեսված տեղերում այնպես, կարծես դրանք սպասում են իրենց տիրոջը: Կահույքը այնպես դասավորեք, որ հարմարավետ անկյուն ստեղծվի ռոմանտիկ հանդիպման համար` երկու բազկաթոռ կամ երկտեղանոց բազմոց: Լրագրասեղանին անպայման դրեք զույգ իրեր, ավելի ճիշտ` ֆեն-շույով նախատեսված սիրային իրեր` զույգ կարապներ, բադեր, դելֆիններ, զույգ դեղձ, խնձոր, բանան (կարելի է արհեստական մրգեր դնել): Վատ չէր լինի ունենալ զույգ մոմակալ` մեկ մոմով, երկու միանման ծաղկաման: 

Ճիշտ այդպես վերանայեք սպասքը. այն նույնպես երկուսի համար պետք է նախատեսված լինի: Մի խոսքով, եթե ձեր բնակարան տղամարդ մտնի, պետք է զգա, որ սպասված է: Անպայման մտածեք երկտեղ մահճակալի մասին, ներքնակը նույնպես երկտեղանի պետք է լինի, առանց բաժանող գծի: 
Այս ամենից հետո կարող եք հանգիստ շունչ քաշել. ձեր բնակարանը պատրաստ է երկար սպասված հյուրին ընդունելու:

Տ Ա Ն Ի Ր Ե Ր Ը

Այժմ, երբ ծանոթացաք ընդհանուր խորհուրդներին և ուղղեցիք ամենատարածված սխալները, որոնք թույլ են տալիս միայնակ կանայք, կարելի է անցնել ավելի բարդ բաների. այստեղ ամեն ինչ ինքներդ կարող եք անել:

Նախ հիշեցնենք, որ ըստ ֆեն-շույի` ձեր տանը գործում են հատուկ ուժեր` էներգետիկ Ին և Յան տարրերը: Յանը արական էներգիան է` ուժեղ, ամուր. մենք նրանով լցնում ենք տունը, երբ միացնում ենք բարձր երաժշտություն, վառ լույս, տուն ենք հրավիրում ընկերներին և ուրախ հանդիպումներ կազմակերպում: Կանացի ին էներգիան հանգստի և անդորրի էներգիան է:

Շարունակությունն՝ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել