1in.am-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ով Բուդապեշտի աշխարհի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ, պատասխանել է լրագրողների հարցերին:

«Գոհ եմ իմ գոտեմարտերից մինչև եզրափակիչ, որտեղ մրցավարները դեր խաղացին: Բայց դա էլ կարևոր չէր, քանի որ չէի լսում մարզիչներիս: 

Նրանք գոռում էին, որ միավոր է պետք: Իսկ ես մտածում էի, որ վերջին 15-20 վրկ-ներին միավոր չտալու դեպքում կհաղթեմ:

Եթե լսեի նրանց, աշխարհի չեմպիոն կդառնայի»:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հավելեց. «Եթե նկատել եք, գոտամարտի վերջնամասում Մելնիկովն ուղղակի կախվել էր Արթուրի ձեռքերից, նա այլևս ուժ չուներ: Արթուրը կարծում էր, որ հաղթելու է, քանի որ վստահ էր, որ մնացած 20 վայրկյաններին միավոր չի զիջի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել