Փղի ավտոլվացում

Աֆրիկյան դագաղներ

Իսկ ահա Աֆրիկայում տեղացի վարպետներն առանց աշխատանքի չեն մնում: Նրանք շահութաբեր բիզնես են սկել և պատրաստում են տարբեր, նույնիսկ շատ տարօրինակ ձևերի դագաղներ և արտահանում դրանք Եվրոպա և ԱՄՆ: Բջջային հեռախոսից մինչև Ֆերրարիի տեսքով դագաղներ կարելի է գտնել համապատասխան խանութներում: Օրինակ, վերջինիս արժեքը կազմում է մոտ 1000 դոլար:
Հանցագործության վայրի մաքրում

Murder Scene Mop Up ընկերությունը մասնագիտացված է հանցագործության վայրերի մաքրման մեջ: Ինչպես նշում է ընկերության հիմնադիրը, այդ աշխատանքը շատ դժվար և տհաճ է, քանի որ որոշ դեպքերում հարկ է լինում բառից բուն իմաստով ուղեղ մաքրել պատի վրայից: Սակայն հենց այդ պատճառով է, որ ընկերության ծառայությունները մեծ պահանջարկ ունեն և տարեկան շահույթը ավելի քան 1 միլիոն դոլար է կազմում:
Օգնություն ինքնասպաններին

Last Tour գործակալությունն առաջարկում է բոլոր ցանկացողներին օգտվել էքսկուրսիոն ծրագրից: Ոնց որ թե սկիզբը լավ է… սակայն գործակալության անվանումն արդեն պետք է մտահոգեր: Ընկերության աշխատակիցներն առաջարկում են բոլոր ցանկացողներին շրջել այն վայրերով, որտեղ ամենաշատն են ինքնասպանություններ գործում: 50 դոլարով Ձեզ կօգնեն ընտրել հետաքրքիր տեղ ինքնասպանության համար: Չնայած ծառայությունների ոչ էթիկական բնույթին, այն լավ շահույթ է բերում գործակալությանը:
Ճապոնացի ընկեր

Դուք երբեք չե՞ք մտածել ընկերներ կամ բարեկամներ վարձել: Ո՞չ: Իսկ ահա ճապոնացիների մոտ այդ ծառայությունը շատ հայտնի է: Նրանք Hagemashi Tai գործակալության միջոցով ընկերներ են վարձում, ում կանչում են ծնունդների կամ թաղումների, ինչպես նաև վարձում են ամուսինների, կանանց կամ բարեկամների: Դերերը կատարում են պրոֆեսիոնալ դերասանները բավակաին մատչելի գներով:
Անտիսթրեսային բիզնես

Սան Դիեգոյում Sarah’s Smash Shack ակումբը ստեղծված է հատուկ նրանց համար, ովքեր ցանկանում են սթրեսը հանել: Ակումբի այցելուները կարող են սպասքը պատով հարվածել: Նրանք կարող են որպես նշանակետ ամրացնել «նեղացնողի» նկարը: Մատուցվող ծառայության արժեքը կախված է սպասքի որակից և քանակից: Օրինակ, երեք ծաղկամանները կարելի է կոտրել 10 դոլարով, իսկ 15 ափսեները 45 դոլարով:
Եվ ևս մի քանի հետաքրքիր մտահաղացումներ…
Բրազիլիական Petsmiling ընկերությունն արտադրում է սեքս-խաղալիքներ շների համար: Ճապոնիայում բոլորը գիտեն Kayabuki ռեստորանը, քանի որ այնտեղ աշխատում են կապիներ մատուցողներ: BioScientific Inc. ընկերությունը մասնագիտացված է հավի գոմաղբի վաճառքի մեջ: Ընկերության տարեկան շահույթը մեկ միլիոն դոլարից ավելին է:



