Հին արվեստի մի շարք նմուշներից հստակ երևում է, որ այն ժամանակներում թռչող ափսեներ և այլմոլորակայիններ են գոյություն ունեցել: Այլմոլորակայիններ և թռչող ափսեներ պատկերված են մի շարք գոբելեններում, փայտե փորագրություններում և նկարներում:
Կույս Մարիամի այս 15-րդ դարի նկարի հետևի ֆոնում մի թռչող ափսե է պատկերված: Մի մարդ մատնացույց է անում թռչող ափսեին, և նրա շունը հաչում է դրա վրա:
«Քրիստոսի մկրտությունը» նկարվել է 1710 թ.-ին Ֆլամանդացի նկարիչ Արենտ դը Գելդերի կողմից: Պատկերված է դասական, արծաթագույն թռչող ափսե, որը լույսի ճառագայթներ է արձակում Հովհաննես Մկրտչի և Հիսուսի վրա:
17-րդ դարի այս որմնանկարում պատկերված է Հիսուսի խաչելությունը: Որմնանկարը գտնվում է Վրաստանի Մցխեթ քաղաքի Սվետիցխովելի տաճարում: Ուշադրություն դարձրեք Քրիստոսի կողքերում պատկերված երկու ափսեաձև առարկաներին, որոնցից բոցեր են ճառագում:
«LaTebaide», Ֆլորենցիայի ակադեմիա: Այս նկարի հեղինակը Պաուլո Ուչելլոն է: Այն նկարվել է 1460-1465 թվականներին: Հիսուսի աջ կողմում երևում է թռչող ափսե հիշեցնող կարմրավուն առարկա:
Թռչող ափսեի պատկեր, Վեստմինստեր, Անգլիա, 1742 թ.: Այս երկու գոբելեններն էլ ստեղծվել են 15-րդ դարում: Դրանք երկուսն էլ գտնվում են Ֆրանսիայի Բուրգունդիա քաղաքի Աստվածամոր բազիլիկայում: Մարիամի կյանքը պատկերող այս երկու գոբելեններում նշմարվում են շրջանաձև թռչող առարկաներ:
«Ամառվա հաղթանակ» անվանումը կրող այս գոբելենը ստեղծվել է Բռյուգեում 1538 թվականին: Մի քանի սկավառակաձև օբյեկտներ են պատկերված գոբելենի վերևի հատվածում:
«Ձյան հրաշքը» ստեղծագործության հեղինակը Մազոլինո դը Պանիկալեն է: Այս նկարը մեզ է հասել 1400 թվականից: Այն գտնվում է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Սանտա Մարիա Մաջորեի եկեղեցում: Նկարում պատկերված են Հիսուսն ու Մարիամ Աստվածածինը` մի խումբ թռչող ափսեների ուղեկցությամբ:



Այս նկարը պատկերված է փայտյա դարակի վրա, որը պահվում է Բելգիայում: Նկարում պատկերված մարդը Մովսեսն է:



Այս նկարը պատկերված է փայտյա դարակի վրա, որը պահվում է Բելգիայում: Նկարում պատկերված մարդը Մովսեսն է:
Թռչող ափսեի պատկերով ֆրանսիական այս մեդալը մեզ է հասել ֆրանսիական վերածննդի ժամանակաշրջանից և ամենայն հավանականությամբ ստեղծվել է այն բանից հետո, երբ երկնքում թռչող ափսե է նշմարվել: 



Այս որմնանկարում անհայտ թռչող օբյեկտ է պատկերված: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



