Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի Հեռավոր Արևելքում շաբաթներ մոլեգնող անձրևներն ու փոթորիկները բազմաթիվ ավերածությունների ու ջրհեղեղների պատճառ են դարձել։

Բնական արհավիրքի դեմ պայքարը, ողբերգություններից բացի, լի է նաև հերոսական դրվագներով, որոնցից մեկը գրանցվել է մոտ մեկ շաբաթ առաջ՝ Ամուրի Կոմսոմոլսկում։ Քաղաքը գետից պաշտպանող ամբարտակի անջրևների ժամանակ ամրացվել ու բարձրացվել էր։ Սակայն սկսած ուժեղ քամին բերեց նրան, որ ալիքները ճեղքեցին այն ու ծագեց ամբարտակի փլուզման վտանգ։ «Aргументы и Факты»-ի փոխանցմամբ, ամբարտակին մերձակա տները գտնվում են պակաս քան 2 կմ հեռավորության վրա, ու ահագնացող ջրհեղեղը սպառնում էր մեծ ավիրածություններ բերել։

Ձեռքի տակ եղած պատնեշ կառուցելու միջոցները բավարար չէին։ Փրկարարներն ու կամավորները՝ մոտ 1000 հոգի, կենդանի շթղա կազմելով, փակել են ջրի ճանապարհը, մինչև օգնությունը չի հասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել