Tert.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստ է լսել երկրի արտգործնախարարության խորհուրդներն ու նկատողությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նիստում իր ելույթի տեքստի վերաբերյալ, հայտնում է apsny.ge-ն։

«Իմ ելույթի տեքստը նախապես կլինի Վրաստանի արտգործնախարարությունում, և ես պատրաստ եմ գերատեսչությունից ստանալ ցանկացած խորհուրդ, ու նաև պատրաստ եմ նկատողություններին»,-ասել է նա։

Ըստ նախագահի՝ Վրաստանի ԱԳՆ-ում, չնայած քաղաքական տատանումներին, առողջ մթնոլորտ է տիրում։ «Եվ ով էլ լինի նախագահ, բոլորը պետք է աշխատեն միասին, քանի որ գործը վերաբերում է Վրաստանի երկարաժամկետ շահերին»,-ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել