Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում «Մյունխեն 1860»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հենրիկ Մխիթարյանը նշել է.

«Մենք շատ պահեր ունեցանք, սակայն դրանցից շատերը չկարողացանք օգտագործել: Ի վերջո, կարողացանք որոշակի տարածություն գտնել երկրորդ գոլը խփելու համար: Ամենակարևորը հաղթեցինք: Ես երջանիկ եմ: Երկրպագուները հիանալի մթնոլորտ ստեղծեցին: Ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել: Ուրախ եմ, որ այս խաղը հաղթեցինք նրանց համար: Այժմ պետք է մտածենք «Ֆրայբուրգի» հետ խաղի մասին, որից հետո հանդիպում ունենք Չեմպիոնների լիգայում «Օլիմպիկի» հետ: Եթե հաղթենք «Ֆրայբուգին» մենք վստահ կգնանք հաջորդ խաղին»,-Մխիթարյանի խոսքերը մեբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը գավաթային խաղում հեղինակեց իր թիմի երկրորդ գոլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել