Տնտեսագետ. «Կա կապիտալի որոշակի արտահոսք, բայց չենք կարող նման շռայլություն թույլ տալ`եղածը վատնենք, իսկ հետո էլ պարտք վերցնենք»Panorama.am-ը գրում է.

«Հայաստանում գերհագեցած է անշարժ գույքի շուկան, շինարարությունը շարունակվում է, իսկ գները պարադոքսալ բարձր են և չի բացառվում, որ գները միանգամից կտրուկ անկում ապրեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը` հավելելով, որ նման իրավիճակներում շուկան պետք է արձագանքի պահանջարկին, ինչը մեզանում տեղի չի ունենում:

Տնտեսագետի խոսքերով` շինարարության ոլորտում ստվերը մեծ է և ստվերի կրճատմամբ պետք է մտահոգվել: 
Թ.Մանասերյանի խոսքերով` Հայաստանի տնտեսությունում առկա խնդիրներից շատերը պայմանավորված են պետական մարկետինգի բացակայությամբ: «Մինչդեռ կան պետական կառույցներ, որոնք պարտավոր են դրանով զբաղվել, մասնավորապես, Զարգացման հայկական գործակալությունը, որը կոչված է այդ գործառույթները իրականացնելու»,- ասաց տնտեսագետը և հույս հայտնեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կկարողանա վերանայել նախկին մոտեցումները և նոր շունչ հաղորդել գործակալության աշխատանքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել