1in.am-ը գրում է.
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
«Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը չեմպիոնական էր: Ռուսաստանը միշտ ձգտում է վերցնել մեդալների առյուծի բաժինը: Այդ գոտեմարտն իրականում մերն էր: Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում ավելի լարված էր: Նա հոգեբանական խնդիրներ չունի, բայց եզրափակիչում լարվածությունը մեծ է: Նա մեր ձայները չլսեց, որ միավոր է պետք:
Ռոման Ամոյանի համար պետք է բոլորս ուրախանանք: Ռայաֆել Մարտինետիի նման վարվելակերպից հետո շատ մարզիկներ կարող են ուղղակի հեռանալ սպորտից: Ռոմանն իր լավագույն մարզավիճակում չէր, բայց լուրջ հաղթանակներ տարավ և մոտ էր եզրափակիչին»:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_swrestlingboxing_217170.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել