ԿԱՐԵՎՈՐ. Ադրբեջանում հայ պատանդների, խղճի բանտարկյալների մասին խոսելիս ուշադիր եղեք «դատարան», «դատավարություն», «դատ» բառերն օգտագործելիս։
Որովհետև իրականում կատարվողը դատական գործընթացի ներքո քողարկված հաշվեհարդար է։
Դատական անտուրաժն անհրաժեշտ է Ալիևին և իր հանցակիցներին (այդ թվում Նիկոլին) այդ հաշվեհարդարին օրինականության շղարշ տալու համար։
Ամեն անգամ երբ կրկնում ենք «դատարան», «դատ», ակամա մենք էլ ենք այդ մանիպուլյացիայի մասնակիցը դառնում։
Այո՛, սա էլ ալիևյան #նորլեզ է։ Պետք է ուշադիր լինենք, այդ ծուղակի մեջ չընկնենք։ Ալիևն էլ է իր բնույթով խաբելապետ (spin dictator)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել