Իսրայելի կենտրոնական շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են հնչել՝ նախազգուշացնելով հրթիռային սպառնալիքի մասին: Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ տագնապի պատճառը Եմենից արձակած հրթիռն է եղել։

«Մանրամասները հետաքննվում են»,-ասվում է հաղորդագրության մեջ։Ինչպես ավելի ուշ պարզաբանել է բանակի մամուլի ծառայությունը՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հաջողությամբ որսացել են հրթիռը։ Զոհերի և ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել