Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը դուրս է եկել կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային օգնության նոր փաթեթը արգելափակելու նրա որոշումից հետո։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Հոդվածում ներառված է լուսանկար, որտեղ երևում է, որ Շոլցը փորձում է խանգարել նախարարին դուրս գալ սենյակից, սակայն դա նրան չի հաջողվել։

Բերբոքը և Գերմանիայի պաշտպանության նախարարը սկսել են աշխատել Կիևին 3 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր տրանշի վրա, սակայն Շոլցն արգելափակել է այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել