Lurer.com-ը գրում է.

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» (4:1)  հետ խաղում հեղինակեց իր 323-րդ գոլը կատալոնյան ակումբի կազմում:

Արդյունքում` արգենտինացին «կապտանռնագույնների» կազմում հեղինակել է այնքան գոլ, որքան Ռաուլը, իր ողջ կարիերայի ընթացքում «Արքայական ակումբում». տեղեկացնում է AS-ը:

Մեսսին և Ռաուլը մեկ իսպանական ակումբում ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստների ցանկում կիսում են երկրորդ տեղը:

Առաջինը Սարան է, ով Բիլբաոյի «Ատլեիկում» հեղինակել է 335 գոլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել