News.am-ը գրում է․

Հունվարի 17-ին Բաքվում կսկսվի ավելի քան մեկ տարի Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը: NEWS.am-ը այս թեմայով հարցազրույց է անցկացրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ:

Պարոն Օկամպո, Բաքվում սկսվելու է հայ ռազմագերիների, այդ թվում՝ Արցախի ղեկավարների կեղծ դատավարությունը, Ադրբեջանը բազմաթիվ կեղծ մեղադրանքներ է առաջադրել նրանց դեմ՝ սպառնալով երկարաժամկետ ազատազրկմամբ, իսկ Ռուբեն Վարդանյանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում։ Ո՞րն է Ալիևի նպատակը։

Սա կատարված հանցագործությունների կոծկում է։ Ալիևը ցեղասպանություն կամ առնվազն մարդկության դեմ հանցանք կատարեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նախ սովի մատնելով նրանց, հետո վախի մեջ պահելով և ստիպելով լքել իրենց պապենական հողը, իսկ հիմա ավարտում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին բանտարկելով։ Դա նման է նրան, ինչ տեղի ունեցավ 1915 թվականին։ Դա այն է, ինչ Ստալինը 30-ականներին անում էր Ռուսաստանում։ Խորհրդային Միությունում Ստալինը կեղծ դատավարություններն օգտագործում էր իր հանցագործությունները կոծկելու համար, նա սպանում էր իր թշնամիներին։ Ալիևը դա սովորել է, նրա հայրը, ինչպես գիտեք, վերապատրաստված է եղել ԿԳԲ-ում, ուստի նա նույն մարտավարությունն է օգտագործում՝ օգտագործելով որոշ դատավարություններ՝ ցեղասպանությունը կոծկելու համար:

Պրն. Օկամպո, Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը հայտնել է, որ գործի նյութերը, որոնք ավելի քան 400 հատոր են կազմում, գրված են ադրբեջաներեն՝ առանց պատշաճ թարգմանության, իսկ միջազգային փաստաբանին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու: Չնայած բոլոր այս խախտումներին, դատավարությունը կսկսվի վաղը։ Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն այս գործի վերաբերյալ գլոբալ իրազեկվածությունը բարձրացնելու և լսումներին միջազգային մասնագիտական ներկայացուցչություն ապահովելու համար: Ի՞նչ պետք է արվի բանտարկյալների ազատ արձակման համար։

Սա դատավարություն չէ։ Ադրբեջանում դատավարություններ չկան. Ադրբեջանում չկա անկախ դատական համակարգ կամ անկախ դատավորներ. դա ասում են բոլոր կառույցները, այդ թվում՝ Պետդեպարտամենտը։ Այսպիսով, նրանք կդատապարտվեն։ Սա դատավարություն չէ, սա Ալիեւի խամաճիկային բեմադրութունն է:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել