78 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։ 

2024 թվականին Լինչը հայտնել էր, որ իր մոտ թոքերի էմֆիզեմա է ախտորոշվել։ Նրա ընտանիքը հայտարարել է կինոռեժիսորի մահվան մասին՝ գրելով. «Հիմա աշխարհում մեծ դատարկություն կա, նա այլևս մեզ հետ չէ»։  

Դեյվիդ Լինչը մի շարք հայտնի ֆիլմերի ռեժիսոր է՝ «Կապույտ թավիշ», «Փիղ-մարդը», «Հասարակ պատմություն», «Գլու-ջնջոցը», և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել