1in.am-ը գրում է.
Ուկրաինան կարող է միանալ 70 համաձայանագրերին, որոնք գործում են Մաքսային միությունում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովը Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի հետ հանդիպմանը:
«Մենք պատրաստվում ենք ակտիվ մասնակցություն ունենալ ՄՄ-ի աշխատանքին, մասնավորապես, պատրաստ ենք քննարկել և միանալ 70 համաձայնագրերին, որոնք գործում են այս միությունում»,- ասել է Ազարովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրամիություն ինտեգրվելուց հետո Ուկրաինան ՄՄ-ին անդամակցելու որևէ հնարավորություն չի ունենա: Նրա խոսքով՝ «Ուկրաինայի համար կավարտվի նաև հատուկ գործընկերային ռեժիմը»:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_217153.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել