1in.am-ը գրում է.

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ երկրների գյուղատնտեսության նախարարների նիստ, որտեղ, ի թիվս այց հարցերի, քննարկվել է խոզերի աֆրիկյան ժանտախտի հարցը, գրում է Die Welt-ը:

Դիվանագիտական շրջանակներում աղբյուրը հանգստյան օրերին պարբերականին հաղորդել է, որ «էպիկենտրոնը լեհական սահմանից ընդամենը 150 կմ-ի վրա է, լիտվականից՝ 140 կմ-ի վրա»: 

Ավելի վաղ հիվանդությունը գրանցվել էր Բելգիայում, Մալթայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հոլանդիայում ու Պորտուգալիայում: 

Մարդկանց համար հիվանդությունը վտանգավոր չէ, իսկ կենդանիների համար այն մահացու է, ինչը ստեղծում է վտանգ՝ «լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել