
Lurer.com-ը գրում է․
«Հայաստանի ԱԳՆ-ն զբաղվում է մտացածին հայտարարություններ տարածելով»,– այսպես է Ադրբեջանի ԱԳՆ–ն արձագանքել հայկական գերատեսչության հայտարարությանը՝ Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ։
«1990 թվականի հունվարին Բաքվում հայերի ենթադրյալ ջարդի մասին Հայաստանի ԱԳՆ-ի անհիմն հայտարարությունը ցույց է տալիս, որ այս երկրի էթնիկ ատելության և անհանդուրժողականության համակարգված քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ դեռ շարունակվում է»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում և հայկական կողմին մեղադրել «էթնիկ զտումների և զանգվածային սպանությունների» մեջ։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/614443/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել