Panorama.am-ը գրում է.
Իրանի պատվիրակությունը, Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հրաժարվեց Ռոհանիի և Օբամայի միջև հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկից: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը` հղում կատարելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի անդամներից մեկի հայտնած տեղեկությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` իրանական պատվիրակությունը հրաժարվել է հանդիպումից` ասելով, որ Հասան Ռոհանիի և Բարաք Օբամայի միջև հանդիպումը շատ բարդ կլինի:
Իրանի նախագահը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ չի ձգտում ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների լարվածությունը մեծացնել և պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ վեճերը հարթելու նպատակով անհապաղ բանակցություններ սկել: Միևնույն ժամանակ, նախագահը շեշտել է, որ Իրանի միջուկային ծրագիրը լիովին խաղաղ բնույթի է, և արդարացի չեն Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները: Ռոհանին «դաժան» է համարել նման պատժամիջոցները և հավելել, որ դրանցից տուժում է ոչ թե քաղաքական էլիտան, այլ շարքային քաղաքացիները:
Այս կապակցությամբ, իսրայելական պատվիրակությունը մեղադրել է իրանական կողմին` ասելով, որ Թեհրանը ուղղակի ժամանակ է ուզում շահել, որպեսզի միջուկային զենք ստեղծի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ