
Մայքրոսոֆտի Kinect խորության սենսորը կարող է արտապատկերել շրջակա աշխարհը երեք ուղղություններով: Սա եռաչապ պատկերների բնագավառում մեծ առաջընթաց էր: Կառուցվածքի սենսորը (Structure Sensor), որը ներկայումս Kickstarter կայքում, մեծ պահանջարկ է վայելում, միտված է նորագույն տեխնոլոգիաները մի քայլ առաջ տանել:
Kinect-ի նման խորության սենսորը կարող է գործածվել իբրև եռաչափ տեսածրիչ (սկաներ), իբրև եռաչափ պատկերների պատճենահանող սարք: Սենսորը դանդաղորեն պետք է շարժել այն առարկայի շուրջ, որն ուզում եք սկանավորել: Այդ տվյալները կարող են կիրառվել ֆայլ ստեղծելու համար: Ֆայլը կարող է ուղարկվել եռաչափ տպիչի, ինչպիսին է օրինակ Makerbot-ը: Հետագայում դուք կարող եք տպել այն: Այնուամենայնիվ, Kinect-ը որոշ սահմանափակումներ ունի. այն նախատեսված չի եղել իբրև եռաչափ սկաներ, այլ իբրև խաղային աքսեսուար, ուստի մի փոքր բարդ է օգտագործել այն համակարգչի հետ: Բացի այդ, այն շարժական չէ և պետք է վարդակից միացվի էլեկտրաէներգիա ստանալու համար:
Այս թերություններից զերծ է կառուցվածքի սենսորը: Սա փոքր սենսոր է, որը միանում է iPad-ի հետնամասին: Դրա ներսում կա խորության սենսոր (ինֆրակարմիր պռոյեկցիայով) և ներքին մարտկոց: Այն միանում է iPad-ին USB պորտի միջոցով: Ներքին մարտկոցը հիանալի գաղափար է. կառուցվածքի սենսորը iPad-ից առանձին է լիցքավորվում, ինչի շնորհիվ օգտագործման ժամանակ այն չի սպառում iPad-ի լիցքավորումը: Այն կարող է լավ ֆիկսել 40 սմ-ից մինչև 3.5 մետր հեռավորության վրա գտնվող առարկաները: Կառուցվածքի սենսորը նախատեսված է հենց շարժական կիրառման համար: Այն կարող է կիրառվել տարբեր ծրագրային ապահովումների և օպերացիոն համակարգերի հետ: Պարտադիր չէ, սակայն խորհուրդ է տրվում այն օգտագործել iPad-ի հետ: Այն ունի iPad 4-ի համար նախատեսված բարձակ, սակայն դուք կարող եք հանել այն բարձակից, եթե ցանկանում եք միացնել այլ սարքավորման:
Այս նախագիծը Kickstarter-ում բավականին մեծ հաջողություն է վայելում: Ընդամենը մի քանի ժամում այն 70,000 դոլարի ֆինանսավորում է հավաքել: Նպատակ կա 100,000 դոլարի ֆինանսավորում ստանալ, սակայն հաշվի առնելով, որ դեռևս 45 օր կա ֆինանսավորումն ավելացնելու համար, շատ հավանական է, որ վերջնական գումարը գերազանցի 70,000 դոլարը:



