Aysor.am-ը գրում է.
«Այս տարի Վրաստանում ծիրանի պահանջարկ կար, որը մասնակի է բավարարվել»,- այսօր լրագրողներին հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքով, թեև այս տարի ծիրանի մեծ բերք կար, սակայն մաքստանը արտահանող գյուղացիները խնդիրներ են ունեցել, մասնավորապես ուղեկցող փաստաթղթերի հետ կապված, ստիպված են եղել կամ երկար ժամանակ մնալ մաքսակետում, կամ հետ վերադռանալ: Արդյունքում մեծաքանակ ծիրան պարզապես թափվել է:
Այստեղ տնտեսագետը տեսնում է գյուղանախարարարության թերացումը, կառույցը տեղեկատվություն չի տրամադրել գյուղացիներին, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ. «Մի բան է բերք ստանալը, այլ բան է իրացնելը»:
Իսկ թե այս տարի մեծածավալ բերք է ստացվել, այստեղ ևս կառույցի դերակատորումը Թաթուլ Մանասերյանը չի տեսնում, պարզապես բնակլիմայական պայմանները նպաստավոր էին, և դա կապված չէ ագրարային պետական քաղաքականության հետ: