Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Այդ մասին Panoram.am-ը տեղեկանում է նախագահի լրատվական ծառայությունից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով:
2. Հաստատել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովին` մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնել միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆ Միասնական քննչական մարմնի կազմավորմանիրավական ապահովման հանձնաժողովինախագահ (համաձայնությամբ)
Արամ ԹԱՄԱԶՅԱՆ Հայաստանի Հանրապետության գլխավորդատախազի տեղակալ (համաձայնությամբ)
Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահիօգնական
Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադա-տության նախարարի առաջին տեղակալ
Պավել ՍԱՖԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսներինախարարի առաջին տեղակալ
Արա ՆԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանու-թյան նախարարի տեղակալ
Տիգրան ԲԱՐՍԵՂՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմի-տեի նախագահի տեղակալ
Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարու-թյանն առընթեր Հայաստանի Հանրապետությանոստիկանության պետի տեղակալ, քննչականգլխավոր վարչության պետ
Վարդան ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարու-թյանն առընթեր Հայաստանի Հանրապետությանոստիկանության շտաբի պետ
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանու-թյան նախարարության քննչական ծառայությանպետ
Էդուարդ ՍԱՐԻԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարու-թյանն առընթեր պետական եկամուտների կոմի-տեի քննչական վարչության պետ
Արթուր ՂԱՄԲԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության գլխավորդատախազության իրավական ապահովման ևեվրաինտեգրման բաժնի պետ(համաձայնությամբ)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ