«Լուսապսակ» թերթը,որը հրատարակվում է  ՀՀ կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ ու կոչվում է  "Մանկապատանեկան գրական- մշակութային թերթ"  ամիսը դեռ չեմ պարզել քանի անգամ,բայց ռեժիմով տալիս են երեխուս ձեռքը ու ուղարկում տուն:Հաջորդ օրը մենք դրամն ենք ուղարկում:
Վստահ ասում եմ,որ էս թերթը ինձ պետք չի;Ու երեխուս էլ,որ երկրորդ դասարանում է ու նոր է սկսել կարդալ` թեկուզ տարիքային առումով,էլի պետք չի:
Թերթի մակարդակից չեմ ուզում խոսել,որովհետև ասելիքս դա չի:Անգամ Շոպենհաուերին ուզում եմ ինքս գնել,ոչ թե պարտադրեն:
  Ուրեմն պարոն Աշոտյան ,չգիտեմ թե ում բիզնեսն է սա,բայց շատ անդուր դրամահավաք է: Ու կարծես վզիս դրել են` հավերժ  :Հա պիտի ուղարկեն ու ուղարկեն....Դրամահավաք`իմ գրպանի հաշվին, իմ երեխու գիտելիքների հաշվին,դասի հաշվին:Ուսուցիչը   ժամանակ է կորցնում,40 երեխային բաժանում,հետո էլ հաջորդ օրը սկսում դրամներ հավաքել:Ես վստահ եմ,որ էս պրոցեսը մի դասաժամ կխլի,էն առումով,որ երեխաները արագ աշխուժանում են ու դժվար կենտրոնանում:Անգամ եթե դասամիջոցին` էլի պետք չի;


Անգամ եթե դասը չխանգարվի` ուղիղ տուն բերեն,միևնույն է չեմ ուզում:Հուսով եմ հասկանում եք ինչի մասին է խոսքը:
Պետք-չի :
Չեմ-ու-զում  !!!!! 
Ուզում եմ լսել ձեր կարծիքը:Սա նորմալ է?Թերթի համար կրպակներ գոյություն ունեն:Ուղարկեք ուղիղ կրպակներ:Ուղակի կրպակներում էդ աղբը; թերթը չի վաճառվի:Իսկ էսպես,թեկուզ ուզվորություն կոչվի,բայց քիչ փող չի բերում : 
  Հիմա տիրաժի մասին:1500 օրինակ է գրված:Տղայիս դասարանում 40 երեխա կա:Մնացած դասարաններն էլ որ գումարենք,կպարզվի որ թերթը Երևանում  հիմնականում մեր դպրոցի համար է լույս տեսնում :
  Հիմա խնդրանքս` ես չեմ ուզում գնամ գլուխ դնեմ տնօրենի հետ,որովհետև ձուկը գլխից է հոտում   էս ամենը ինքը մենակ չի անում:
 Ու ասենք ես   չառա:Դրանով  գործին օգուտ չեմ տա:
Ես ուզում եմ ,շատ եմ ուզում որ  հանկարծ պարզվի,որ դուք սրա հետ ու նման բաների հետ կապ չունեք ու  կտրականապես դեմ եք:Որ ինքներդ եք փնտրում  , որ  գտնեք էսպիսի խախտումներ ու  միշտ միջոցներ եք ձեռք առնում:
Ինձ շնորհակալություն ասել պետք չի:Էտ ես  շնորհակալ կլինեմ,եթե այս շաբաթ տղայիս ձեռքը չտան մեզ համար անպետք թերթը:

Հ.Գ.Էս տարի նորից նույն պատմությունն է:Ու չասեք,թե չես ուզում` մի գնիր:Իմ մասին չի խոսքը;Երևույթն է այլանդակ,անընդունելի:Եղբայր,հեռու խաղ արեք երեխաներից ու ձեր բիզնեսը մեր  գրպանի հաշվին  թող չլինի:
Ես էս գրառումը էնքան կգրեմ ու կտարածեմ,մինչև  տեղ հասնի :
Հարգանքներս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել