Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի քիմիական զենքի փորձագետների խումբը վերադարձել է Սիրիա՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքերի հետագա ուսումնասիրության նպատակով, հայտնում է Al Arabia-ն՝ Agence France Presse-ին հղումով։

Խումբը, որը գլխավորում է Էյք Սելսթորմը, պետք է ուսումնասիրի սիրիական հակամարտության ընթացքում քիմիական զենքի կիրառման 14 դեպք։

ՄԱԿ-ի փորձագետների խումբը եղել է Սիրիայում սեպտեմբերի սկզբին, ինչից հետո ներկայացրել է համապատասխան զեկույց, որը վերաբերել է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել