Panorama.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նորից հերքել է համացանցում տարածված տեղեկատվությունն, այն մասին, թե Պուտինը հանգստյան օրերին պսակադրվել է Ալինա Կաբաևայի հետ:
«Ես չգիտեմ որտեղից են վերցնում այդ ամենը: Կիրակի օրը այդ կապակցությամբ իրոք բավականաչափ զանգեր եմ ստացել: Անկեղծ, ուրախանում եմ, պատասխանելով այդ հարցերին», - ասել է Պեսկովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:
Հարցին, թե որպես «առողջ տղամարդ» պե՞տք է Պուտինը անձնական կյանք ունենա, մամուլի քարտուղարը պատասխանել է, որ դա, իրոք, բնական հարց է:
«Եկեք պատասխանեմ այդ հարցին շատ պարզ: Մենք ձեզ հետ միասին քվեարկել ենք նախագահի օգտին, հետևաբար հետևենք, թե ինչպիսի նախագահ է նա: Իսկ թե ինչպիսի տղամարդ է, ունի արդյոք նա կին, թե ոչ` մի կողմ թողնենք, չմիջամտենք», — ասել է Պեսկովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ