Սուրճը վաղուց դարձել է մարդկային մշակույթի և ապրելակերպի անբաժանելի մասնիկը: Բժիշկներն անընդհատ խոսում են կոֆեինի վնասակար ազդեծության մասին, սակայն դա ոչ մեկի չի կանգնեցնում: Եթե Դուք Ձեզ մոտ նկատել եք կոֆեմանիայի հատկանիշներ, ապա այս մի քանի փաստերը կօգնեն Ձեզ սահամափակել սուրճի օգտագործման քանակությունը: 

1. Սուրճը կարող է լսողական հալյուցինացիայի պատճառ հանդիսանալ

Մելբուրնի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ օրեկան 5 բաժակից ավել սուրճի օգտագործումը կարող է հանգեցնել լսողական հալյուցինացիայիաների, քանի որ կոֆեինը շատ հզոր փսիխոխթանիչ է: Հետազոտությունները ցույց են տվել, որը սթրեսային իրավիճակը և կոֆեինի համադրությունն այնպիսի էֆեկտ են առաջացնում, որը նման է փսիխոզի:

 

2. Կոֆեինը վնասակար է լյարդի համար

…հատկապես, եթե հաճախակի օգտագործում եք ցավազրկող: Դրա մասին վերջերս հայտնել են Շաքարախտի, երիկամների և մարսողական համակարգի հիվանդությունների ազգային համալսարանի աշխատակիցները (ԱՄՆ):


3. Կոֆեինի բարձր պարունակությունը բարձրացնում է արյան ճնշումը  

Այդ տեղեկությունները ստացվել են 2012թ.-ին Կարնեգի-Մելլոն համալսարանի գիտնականների անցկացված հետազոտություններից հետո:


4. Սուրճի հաճախակի օգտագործումը մարդուն դարձնում է իռացիոնալ և դյուրագրգիռ   

Կոֆեինը ազդում է դեպի ուղեղ թթվածնի մատակարարման վրա, ինչն առաջացնում է տրամադրության կտրուկ տատանումներ և զայրույթի պոռթկումներ:  


5. Սուրճի սիրահարներն ավելի հաճախ են տառապում անքնությունից  

Կոֆեինը շատ դանդաղ է դուրս գալիս օրգանիզմից (ամբողջ ցիկլը կազմում է մոտ 24 ժամ, թեև յուրաքանչյուրի մոտ դա ինդիվիդուալ է), այդ պատճառով նրա չափից դուրս առկայունն օրգանիզմում բերում է անքնության:


6. Կոֆեինը կախվածություն է առաջացնում  

Ջոն Հոպկինսի հետազոտության արդյունքների համաձայն, երբ կոֆեինի ազդեծությունը թուլանում է դա մարդու մոտ առաջացնում է ընկճվածություն և ուղեղի կոգնիտիվ ֆունկցիաների վատացում: «Վերակենդանանալու» ամենաէֆեկտիվ մեթոդը մեկ բաժակ սուրճ ըմպելն է:


7. Կոֆեինի ազդեծությունից հետո կարող է գլխացավ առաջանալ  

Ինչպես տեղեկացնում են մասնագետները, սուրճի դրական ազդեծության ավարտից հետո կարող է գլխացավ առաջանալ:


8. Երբ կոֆեինը դադարում է աշխուժացնել, դա բերում է դեպրեսիայի և անհանգստության

Մարդիկ հիմնականում իրենց օրը սկսում են մեկ բաժակ սուրճից: Եթե չափազանց շատ այն օգտագործել, ապա կախվածություն կառաջանա, այդպես կոֆեինը մեխանիկորեն դոպինգ է դառնում: Բժիշկները կարծում են, որ հերթական «չափաբաժինը» չստանալու դեպքում կարող է մարմնի թուլություն, հոգնածություն և դեպրեսիա առաջանալ:


9. Սուրճի պատճառով աշխատակիցը կարող է ծուլանալ  

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները փորձ էին կատարել առնետների վրա, որի ընթացքում ներակրկել էին ամֆետամին և կոֆեին: Հետազոտության արդյունքները բավականին հետաքրքիր էին: Ամֆետամինն «առույգացնում» էր ծույլ առնետներին, իսկ մյուսներին ընդհակառակը՝ «թուլացնում»: Կոֆեինը մեծ ազդեծություն չունեցավ ծույլ առնետների վրա, բայց էականորեն նվազեցրեց ամենաակտիվների էներգիան:


10. Սուրճի չափից դուրս օգտագործումը մեծացնում է օստեոպորոզի զարգացման հավանականությունը  

Եթե Դուք սովորաբար օրեկան 3 բաժակ սուրճ եք խմում, ապա հարկավոր է կալցիով և վիտամին D-ով հարուստ ավելի շատ մթերքներ ուտել: Այդ մասին վերջերս ասել են Օրեգոնի համալսարանի գիտնականները: Դա կնվազեցնի օստեոպորոզի առաջացման հավանկանությունը:


11. Կոֆեինի չարաշահումը կարող է միզապարկի պատռվածքի հանգեցնել   

Ինչպես փաստում են Ալաբամայի համալսարանի մասնագետները դրան հակված են և’ կանայք, և’ տղամարդիկ, այդ պատճառով ավելի լավ է հրաժարվել սուրճից և փոխարինել այն նարինջի հյութով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել